Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Աղոթարան

Աղոթարան
08.05.2020 | 00:05
Սա­րե­րը ա­ղոթք են մա­ղում կա­մա­ցուկ,
Լույ­սը բեկ­բեկ­վում` Աստ­ծո փե­շե­րից,
Իջ­նում է մեղ­միվ` մարդ­կու­թյան ան­զոր,
Դե­գե­րում­նե­րի, ցա­վե­րի վրա:
Բա­լա­սան­նե­րը, ժիր հոր­թուկ­նե­րի
Վզե­րից կախ­ված զան­գե­րի ա­նուշ,
զն­գուն ղո­ղան­ջով,
Օրհ­նու­թյան բուր­մունք են
բաշ­խում ան­վերջ,
Խունկ, մյու­ռոն դառ­նում`
Վասն Հա­րու­թյան:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 4806

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ